Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվող հակամարտությունն անհնարին է կարգավորել ռազմական միջոցներով, անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք այսօր այստեղ ենք եկել ոչ այն բանի հա մար, որ ձեզ ինչ-որ բանի կոչենք կամ համոզենք գործել որոշակի ձեւով: Մենք չենք պատրաստվում ինչ-որ գոռոզամիտ կամ ագրեսիվ դիրք բռնել»,-ասել Է Կաներվան:

 

«Մենք բոլորս Էլ խիստ անհանգստացած ենք Ուկրաինայի արեւելքում եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանում իրադրության վատացումից»,-հավելել Է նա:

 

«Համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն կարող Է եւ պետք Է շատ ավելի ակտիվորեն աշխատի համաեվրոպական անվտանգության ոլորտի համակարգային խնդիրների վրա»,-իր հերթին ասել Է Լավրովը:

 

Ավելի վաԷ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինայի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի: «Կարեւոր է՝ հասկանալ, որ այդ իրադրության ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար քաղաքական երկխոսություն է հարկավոր, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից եւ կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա սաստկացումից, որը «վերաճում է խիստ քաոսային ու վտանգավոր ի րադրության», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: