Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրի արեւելքի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Իմ երկրի տարածքային անբողջականությունը բացարձակ գերակայություն է ինձ համար, ինչպես եւ խաղաղությունը, բայց, միեւնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ այդ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասել է Պորոշենկոն Wall Street Journal հրատարակությանը տված հարցազրույցում:

 

Խոսելով այն պատժամիջոցների մասին, որոնք արեւմտյան երկրները սահմանել են Ռուսաստանի դեմ, Պորոշենկոն նշել է, թե «կարեւոր է, որ պատժամիջոցները աշխատեն»: Ընդսմին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները «ոչ թե պարզապես խնդիրներ են առաջադրում Ռուսաստանին, այլեւ այն գործիքն են, որը Մոսկվային պահում է բանակցությունների սեղանի շուրջ»: