Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության սառեցման, ինչը կբերի նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատացման: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի միավորված զինված ուժերի գլխավոր հրմանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
Նա պնդել է, որ Մոսկվան Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը դեպի արեւմուտք է տեղաշարժում: «Մենք տեսնում ենք, որ բանը գնում է դեպի սահմանազատում եւ ուկրաինա-ռուսական գործող սահմանի վերացում»,- ասել է նա:
«Ես անհանգստանում եմ այն բանից, որ նման պայմաններում կարող է սառեցված հակամարտություն ստեղծվել»,- հավելել է Բրիդլավը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: