ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերը մայիսի 21-22-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը: Այդ մասին հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

 

«Գլխավոր շտաբների պետերը կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը եւ դրա հետեւանքները ՆԱՏՕ-ի համար, կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության շուրջ, ինչպես նաեւ կգնահատեն ճգնաժամերին հակազդելու ՆԱՏՕ-ի պատրաստությունը»,- ասված է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ:

 

Երկօրյա նիստի շրջանակներում դաշինքի երկրների զորահրամանատարները առանձին հանդիպումներ կանցկացնեն Ուկրաինայի եւ Վրաստանի իրենց գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն զինվորականների միջեւ համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես, համատեղ վարժանքների անցկացման գործում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: