ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր՝ նոյեմբերի 13-ին, Բրյուսելում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը Երևանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է' Եվրամիությունն ընդլայնի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:

Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի' կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: