ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 17-ին կհանդիպեն Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

 

«Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, այն ժամանակ, երբ վրացական պատվիրակությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, կմեկի Բրյուսել՝ մասնակցելու «Վրաստան-ԵՄ» ասոցացված խորհրդի առաջին նիստին»,- կառավարության նիստի սկսվելուց առաջ լրագրողներին հայտնել է նախարարը:

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Ուելսում, հաստատվել է միջոցառումների փաթեթ, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: