Ուկրանիայի իրադարձությունները կարող են փոփոխությունների հանգեցնել նոր անդամների ընդունման եւ միջուկային զինաթափման նկատմամբ ՆԱՏՕ-ի մոտեցումներում: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վաշինգտոնում ելույթ ունենալով Բրուքինգսի քաղաքագիտական ինստիտուտում՝ նա հիշեցրել Է, որ ներկայում ՆԱՏՕ-ին ակտիվորեն միանալ են ձգտում չորս երկրներ՝ Բոսնիան եւ Հերցեգովինան, Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Վրաստանը: Առաջիկա գագաթնաժողովի փաստաթղթերում, «անշուշտ», կարտացոլվի այն առաջընթացը, որին նրանք հասել են անդամակցմանը նախապատրաստվելու գործընթացում», ասել Է գլխավոր քարտուղարը:

 

Միեւնույն ժամանակ նշել Է, որ «ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության վրա կարող են ազդել նաեւ Ուկրաինայի իրադարձությունները»: Թե դա ինչ կոնկրետ փոփոխություններ կարող Է առաջացնել դաշինքի ընդլայնման գործընթացում, Ռասմուսենը չի ճշտել:

 

Նա նաեւ համոզված Է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի երկրներին կդրդեն մեծացնել իրենց ռազմական բյուջեները: «Ուկրաինայի ճգնաժամին պետք Է հետեւի պաշտպանության բնագավառում Եվրոպայի ներդրումների ընդլայնումը»,- ասել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: