ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վաղաժամկետ լքել G20 գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

 

Պարզաբանվում է, որ ՌԴ նախագահը կարող է բաց թողնել նոյեմբերի 16-ին անցկացվող գագաթնաժողովի հանդիպումը և հեռանալ պաշտոնական ավարտից առաջ:

 

Գործակալության տվյալներով՝ Պուտինի վաղաժամկետ հեռանալու պատճառը դարձել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման քննադատությունը, որը տրվել է արևմտյան երկրների ղեկավարների կողմից:

 

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի միակ գերտերությունը», որը կարող է դիմակայել «Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային», ինչպես նաև այլ սպառնալիքների: