ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի միակ գերտերությունը», որը կարող է դիմակայել «Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային», ինչպես նաև այլ սպառնալիքների: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք առաջատար ենք Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում»,- ասել է Օբաման։
ԱՄՆ-ի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանն «սպառնալիք է աշխարհի համար՝ Boeing MH17 ինքնաթիռի սարսափելի կործանումից հետո»:
Ավելի վաղ ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Boeing MH17 ինքնաթիռի փլուզման ողջ պատասխանատվությունն Ուկրաինայի իշխանությունների ուսին է: