ԱՄՆ ծովային հետեւակի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը ասել է, որ Արևմուտքը լավ գիտի, որ Ուկրաինայում ուկրաինական ազգայնական շարժման առաջնորդ Ստեփան Բանդերային (1909-1959) դարձրել են ազգային հերոս, բայց ամեն կերպ փորձում են թաքցնել դա, գրում է Gazeta-ն։
Նա ասել է, որ հասկանալով, որ Ուկրաինան Բանդերային դարձրել է ազգային հերոս, սկսում է մտածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ճիշտ լինել՝ հակաազգայնական քաղաքականություն վարելով: «Այնուամենայնիվ, Արևմուտքը դա թաքցնում է ամեն կերպ»,-նշել է Ռիտերը։
Նա հավելել է, որ այժմ Ուկրաինայում Բանդերայի մասին երգեր են երգում և նրա պատվին արձաններ են կառուցում՝ կրթելով երիտասարդ սերնդին այս ուղղությամբ, իսկ Արևմուտքում դեռ պնդում են, որ ռուսական հատուկ ռազմական գործողությունը հանրապետությունում սկսվել է առանց որևէ պատճառաբանության։