Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «փակուղում» են։
Պոդոլյակն ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։
«Բանակցությունները չափազանց բարդ են։ Առցանց աշխատանքային ենթախմբերում։ Բայց նրանք անցնում են: Հասկանալի է, որ այսօր բանակցային գործընթացում էմոցիոնալ ֆոնը ծանր է։ Հասկանալի է, որ ուկրաինական պատվիրակությունն աշխատում է բացառապես ուկրաինամետ ու թափանցիկ շրջանակում։ Հասկանալի է նաև, որ ռուսական կողմը հավատարիմ է բանակցային գործընթացի վրա հրապարակայնորեն ճնշում գործադրելու իր ավանդական մարտավարությանը, այդ թվում՝ որոշակի հրապարակային հայտարարությունների միջոցով»,- ասել է Պոդոլյակը։