Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերի 16-ից 17-ը Միլանում: Այս մասին հայնտել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի վարչակազմին:
«Չեմ բացառում, որ հաջորդ հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա հենց նորմանդական ձևչափով: Չեմ բացառում նաև, որ հենց այդ ձևաչափով մենք կարող ենք հարցերի շուրջ ավելի ընդլայնված քննարկում անցկացնել»,- ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի պետի տեղակալ Վալերի Չալին: