Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, ապա մոտ օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում: