Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 19-ին հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը ելք է փնտրում «Միստրալ» դասի առաջին կարգի ուղղաթիռակրի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որի հանգուցալուծումը կախված է ուկրաինական ճգնաժամի կարգավորումից:

 

««Միստրալ»-ը եղել և նմում է քննարկման առարկա: Այդ հացին լուծում տալու համար մենք բանակցություններ ենք վարում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին «Canal+»-ի եթերում հայատրարել է Օլանդը: Նա նաև ուրբաթ օրը Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հույս է հայտնել:

 

Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Երևանում հանդիպելու է ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ: Պեսկովի խոսքերով, Պուտինի և Օլանդի ժամանումները Երևան համընկնում են, նրանք այնտեղ են գտնվելու միևնույն ժամանակ, և չի բացառվում, որ նրանք հանդիպեն ու զրուցեն իրար հետ:

 

Հայաստանն այս տարի ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ին կայանալիք ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստանը հրավերներ է ուղարկել մի շարք երկրների նախագահների: