Նազարբաեւի, Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը կկայանա մարտի 20-ին Աստանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարը:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ Կրեմլի մամուլի ծառայությունն անցած շաբաթ հաղորդել Էր, որ Պուտինը Նազարբաեւի հրավերով մարտի 12-ին կժամանի Աստանա՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ հանդիպումը նախանշված ժամկետում չի կայանա: