Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների՝ Աստանայի հանդիպումը, որը պլանավորվում Էր այս շաբաթ, հետաձգվել Է մի քանի օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ղազախստանի դիվանագիտական շրջանների մի աղբյուր:

 

Այս տեղեկատվությունը հաստատել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, երեք պետությունների ղեկավարները որոշում են ընդունել մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»,-ասել Է նա:

 

«Ավելի վաղ ծրագրվում Էր, որ Պուտինը մարտի 12-13-ին կգտնվի Աստանայում՝ մասնակցելու Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների հետ հանդիպմանը:

 

«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակն ու հեռանկարները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումների ազդեցությունը»,-այն ժամանակ հաղորդել Էր Կրեմլի մամուի ծառայությունը: «Նաեւ նախատեսվում Է կարծիքներ փոխանակել միջազգային հրատապ հարցերի, նախեւառաջ Ուկրաինայի իրադրության շուրջ»,-նշվում Էր հաղորդագրության մեջ: