Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններն անվանել է «յուրահատուկ» և նշել, որ նրանք, ինչպես ոչ ոք, միմյանց հասկանում են։
«Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկո) մեր նախագահի հետ բացարձակապես յուրահատուկ հարաբերությունների մեջ է, նրանք իսկապես յուրահատուկ հարաբերություններ ունեն»,- ասել է նա բելառուսական Belarus 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահները միշտ նպատակ ունեն շարունակելու բարեկամական զրույցը, թեև բանակցությունների ընթացքում նրանք կարող են շատ կոշտ լինել։
«Հավատացեք ինձ, նրանք երբեմն միմյանց հետ շատ կոպիտ են: Որովհետև, ի վերջո, կան Բելառուսի և Ռուսաստանի շահերը։ Երկու նախագահներն էլ շատ կոշտ են իրենց երկրների շահերը պաշտպանելիս»,֊ասել է Պեսկովը։