ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործողությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում ամբողջովին համապատասխանեցված են, այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Պուտինը որևէ ցուցում տվել է արդյոք վարչապետին, որը ապրիլի 7-8-ը պլանավորում է այցելել Երևան և Բաքու՝ Պեսկովն ասել է. «Բնականաբար տեղի է ունենում ամբողջական համապատասխանեցում՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև զրույցների արդյունքները»: