Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի շրջան է սկսվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ «բանակցություններ են ընթանում Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որոնք շփումներ են ունենում մեր խաղաղապահների ներկայությամբ»։
«Ադրբեջանը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական շահերն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։
Կրեմլը զգալի առաջընթաց է գրանցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում»,-ասել է Պեսկովը։
«Հիմա դժվար թե որևէ մեկը պարտավորվի նշել ժամկետները (խաղաղության պայմանագրի ստորագրման), բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը, որպես այդպիսին, այժմ լուծված է, և այն լուծվել է Հայաստանի որոշմամբ, մենք կարող եմ ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ «բազմաթիվ տեխնիկական հարցեր դեռևս մնում են։ «Բայց դրա համար բոլոր նախադրյալները կան, եթե բարի կամք լինի, հնարավոր կլինի հասնել վերջնագծին»,- ասել է Պեսկովը։