Ինչպես գրում է РИА Новости կայքը Ռուսական Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հարկավոր է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարում:
«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս, որպեսզի հարաբերությունները լարվեն, նրանք, ովքեր չեն լսում մարդկանց խոսքը և ցանկությունը՝ ապրել խաղաղ, միայն նրանք են գնում լարված ճանապարհով: Մենք պետք է այնպես անենք, որ կանխենք այդ ճանապարհը: Ադրբեջանը միշտ էլ ճիշտ և կառուցողական դիրք է զբաղեցրել Ղարաբաղի հարցի շուրջ»,- նշել է Վոլոդինը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: