Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովի հարցը կարող է քննարկվել ԼՂՀ իշխանությունների հետ: Նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ է նախարարը մտածում Դիլհամ Ասքերովի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, Օհանյանը պատասխանեց, որ «ադրբեջանցի դիվերսանտներին վերաբերող ցանկացած հարցը կարող են եւ պետք է քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ»:

 

2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց էին տվել իբր ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասքերովի մասին, որը դատապարտվել է ԼՂՀ-ում: Ի պատասխան Լավրովը հայտարարել էր, որ «նրան ձերբակալել է հայկական կողմը, ուստի մենք դա կքննարկենք հայկական կողմի հետ»: