Լիտվայի Հանրապետության կատարած այցի շրջանակում հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխխոսնակ պարոն Գեդիմինաս Կիրկիլասի և Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ պարոն Արթուրաս Պաուլաուսկասի հետ:

 

Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության' մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

 

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելություններ Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվային զինված ուժերի դպրոց և Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ: