Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը ներկայում հանգիստ է: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Հիմնականում այս օրերին և հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրանում է լարվածության աստիճանը, թույլ տ ալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Լարվածությունն արտահայտվել է շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով խոշոր տրամաչափի ականանետների կիրառմամբ: Այս գիշեր որոշակի լարվածություն եղել է, սակայն այժմ իրավիճակը ՊԲ հրամանատարության կողմից վերահսկելի է: Անձնակազմն իր տեղում է, անվտանգ է, ապահով է ու իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Ներկայում իրավիճակը հանգիստ է»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը: