Ռուսաստանը և Հայաստանը տարբեր մակարդակներով բանակցում են Ղարաբաղի շուրջ, չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահներ տեղադրելու մասին միտքը։
«Մշտական շփումներ կան՝ տարբեր մակարդակներով»,- ասել է Պեսկովը։