Կրեմլն առայժմ քննարկում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի հնարավորությունը՝ մասնակցելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

 

«Այցի հնարավորությունը դեռեւս քննարկվում Է, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինն արդյոք կուղեւորվի Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: «Ռուսաստանի Դաշնությունը մեր թուրք գործընկերների կողմից Չանաքքալայում պլանավորված հիշատակի միջոցառումներին ներկայացված կլինի բարձր մակարդակով»,-ասել Է Պեսկովը: