Մի շարք ԶԼՄ-ներ «բացահայտ պատվիրված» տեղեկատվական հարձակում են պատրաստում Պուտինի և նրա շրջապատի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

«Հերթական տեղեկատվական լցոնումը, որը հավակնում է լինել օբյեկտիվ, պատրաստվում է առաջիկա օրերին: Մենք կեղծ հարցումներ ենք ստացել, որոնք կազմվել են հարցաքննության ոճով, մի կազմակերպությունից, որն իրեն կոչում է «Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիում»», - ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ այս հարցման վերաբերյալ հրապարակումներ են նախապատրաստվում առաջիկա օրերին Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում:

 

 

«Մենք դա բացահայտ պատվեր ենք համարում», - ընդգծել է Պեսկովը՝ ենթադրելով, որ նշված կազմակերպության մեջ կարող են ներառված լինել ոչ միայն լրագրողները, այլև հատուկ ծառայությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

 

«Տարբեր անբարեխիղճ մեթոդներ կիրառելով՝ նրանք փորձում են վարկաբեկել մեր երկրրի ղեկավարությունը, մասնավորապես նախագահ Պուտինին», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ տեղեկատվական հարձակումների արդյունավետությունը չափազանց մեծ չէ: