Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ է ուղարկել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների մայրաքաղաքներ՝ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուր:
Նշված է, որ Մոսկվան նման համաձայնություններ արդեն առաջարկել է պետություններին:
«Ձեզ կոչ ենք անում պաշտպանել մեր ջանքերը՝ հանդես գալով հօգուտ ՆԱՏՕ-ի շրջանակներում ցամաքային բազավորման միջին և փոքր հեռահարության հրթիռների ծավալման մորատորիումի, այն բանի նմանությամբ, ինչ հայտարարել է Ռուսաստանը»,- ասված է հաղորդագրության տեքստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: