ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության' նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը լքի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը' փոխանցում է Reuters-ը:

 

«Ռուսաստանը չի կարող փոխվել Վլադիմիր Պուտինի օրոք, ոչ էլ նույնիսկ նրա հեռանալուց հետո»,- հայտարարել է Քարթերը Բեռլինում' Եվրոպական երկրներ իր շրջագայության սկզբում:

 

Հարցին՝ արդյոք Պուտինը կարո՞ղ է փոխել իր քաղաքականությունը, Քարթերը պատասխանել է' հուսով է, սակայն «չի կարող վստահ լինել»: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա կանխատեսելի քաղաքականության։

 

Քարթերը նաև նշել է Մոսկվայի հետ դիվանագիտական համագործակցության որոշ հարցերի շուրջ ունեցած հաջողությունները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

 

Սակայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները ելնում են այն բանից, որ Ռուսաստանի հետ սուր տարաձայնությունները կկրեն երկարաժամկետ բնույթ, և մտադիր են այդ ընթացքում Մոսկվայի հետ հարաբերություններում ցուցաբերել «կոշտ, սակայն հավասարակշռված մոտեցում»:

 

Քարթերը Գերմանիայում, Էստոնիայում և Բելգիայում գործընկերների հետ պետք է քննարկի «Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերները»: