Բորիս Նեմցովի զեկույցում «Պուտին: Պատերազմը», որը քաղաքական գործիչը պատրաստում էր մինչև Մոսկվայում իր սպանությունը, հայտնվել է РБК-ի տրամադրության տակ:

 

Ինչպես նշվում է, «Պուտինը: Պատերազմ» զեկույցը 64 էջանոց ուսումնասիրություն է, որը համատեղում է Նեմցովի՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակված վկայությունները և անձնական տվյալներն ուկրաինական քաղաքականության մեջ Ռուսաստանի միջամտության և Ուկրաինայի արևելքում ռուսական զինված ուժերի ներկայության մասին:

 

Զեկույցի տեքստի վրա աշխատել են նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը, լրագրողներ Այդեր Մուժդաբաևը, Օլեգ Կաշինը, РПР-ПАРНАС քաղաքական խորհրդի անդամներ Իլյա Յաշինը և Լեոնիդ Մարտինյուկը, նշում է պարբերականը:

 

Նեմցովի աղբյուրների հաշվարկների համաձայն՝ առնվազն 150 ռուս զինվորներ սպանվել է 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի արևելքում:

 

Մոտ 70 ռուս զինվորն (այդ թվում՝ Իվանովոյից առնվազն 17 դեսանտնիկներ), ըստ Նեմցովի, մահացել են 2015 թ. հունվար-փետրվար ամիսներին, Դեբալցեվո քաղաքի մոտակայքում:

 

Զեկույցի համահեղինակ, մակրոտնտեսական հետազոտությունների տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնօրեն Սերգեյ Ալեքսաշենկոն գնահատել է հակամարտության տնտեսական կորուստները: Տասն ամիսների ընթացքում շուրջ 53 մլրդ ռուբլի ծախսվել է Ուկրաինայի հարավ-արևելքում պատերազմի վրա: 2014 թվականի հուլիսից ռուսական տարածաշրջանների իշխանությունների կողմից ծախսվել է 80 միլիարդ ռուբլի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի փախստականների վրա: Ալեսաշենկոյի գնահատմամբ՝ Ղրիմի անեքսիայից մեկ տարի անց ռուսները կորցրել են իրենց աշխատավարձից 2 տրլն ռուբլի և 750 մլրդ ռուբլի իրենց խնայողություններից: