ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստ չի տեսնում.
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը: