«Արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ժամանակ մենք այս հարցում կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Վրաստանի վարչապետի հետ էլ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին և Վրաստանին պայմանավորվածությունները ճշգրիտ կատարելու համար. «Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են և պետք է շարունակեն աշխատել»,-նշեց վարչապետը: