Ուկրաինայի բանակն ամբողջությամբ կորցրել է վստահությունը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ: Բրիտանական Financial Times պարբերականը հրապարակել տեղեկատվություն, որի մասին Արևմուքտի ներկայացուցիչները նախկինում նախընտրել են լռել:

 

Զինծառայողները, որոնց հետ հաջողվել է զրուցել պարբերականի թղթակցին, մեղադրել են Ուկրաինայի ղեկավարին չկայացած քաղաքականության մեջ, որի պատճառով խախտվել է հրադադարի ռեժիմը: Զինվորները նաև բողոքում են սարսափելի պայմաններից և բանակի վատ սպառազինումից:

 

Պարբերականը նշում է, որ նման տրամադրությունները զգացվում են ողջ ուկրաինական բանակում:

 

Պետության ղեկավարի հանդեպ վստահության մակարդակը զգալիորեն նվազում է ոչ միայն ուկրաինական բանակում, այլև ամբողջ երկրում: