Հայաստանի իշխանությունը կիրակի օրը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ:
Եկեղեցու դեմ հարձակումն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով: Ներգրավված են նաև աղանդավորականներ:
Այս պահին եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլև պետական պաշտոնյաները, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը (մականունը՝ Պուպուլիկ) և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում: