Ուկրաինայի վրա ազգային սպառնալիք է կախված: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոբիլիզացրել է ուժերն ու դիվերսիա է իրականացնելու: Դրանից առաջ նա որոշակի բաներ է արել, որոնք Ուկրանիայի վրա հարձակվելու պատրաստություն են հիշեցնում: Այս մասին հայտնել է "Грузия Online''-ը' վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Պուտինը մի կողմից ստորագրեց Ուկրաինայի հետ գազային համաձայնագիրը, դրանով Եվրոպային ասելով՝ մի՛ անհանգստացեք, ինչ էլ պատահի Ուկրաինայում, ես ձեզ գազ կտամ, իսկ մյուս կողմից՝ նրա ինքնաթիռները թռչում են Ատլանտյանի վրայով, և նա ասում է. «Եթե ինչ-որ բան պատահի, ես ձեզ կռմբակոծեմ ատոմային զենքով»: Այսինքն՝ նա պատրաստվում է Ուկրաինայի վրա հարձակման, և դա միայն քաղաքական պատրաստություն չէ»,- նշել է Սաակաշվիլին:
«Որքան ճանաչում եմ Պուտինին, նա կշարունակի հարձակումը: Ես համոզված եմ, որ Ուկրաինայի հաղթանակն այլընտրանք չունի: Նման ագրեսիվ, իմպերիալիստական Ռուսաստանն ապագա չունի: Ուկրաինացիները պետք է համախմբվեն»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: