ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հաղթանակի օրվա առիթով Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին Վլադիմիր Պուտինի չշնորհավորելու փաստը բացատրել է պատշաճ երկխոսության մակարդակի բացակայությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

«Դուք գիտեք, որ բացակայում է պատշաճ մակարդակով կամ ընդհանրապես բացակայում է, ինչպես Վրաստանի դեպքում, երկխոսությունը Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարությունների միջև: Պատշաճ մակարդակով երկխոսությունը բացակայում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- հայտարարել է Պեսկովը:

 

 

Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, Պուտինի բազմիցս հայտարարել է, որ միջպետական մակարդակում ճգնաժամային հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ժողովուրդների նկատմամբ ունեցած բարի զգացմունքների և լավ ավանդույթների վրա:

 

 

«Այդ պատճառով ՌԴ նախագահի շնորհավորանքը հասցեագրված է ժողովրդին»,- հավելել է Պեսկովը: