ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։
Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ղազախստանը կշարունակեն բարելավել ռազմավարական հարաբերությունները։
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրություններում հաղթել է ձայների 81,31 %-ով։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Աույլ» կուսակցության թեկնածու Ժիգուլի Դաիրաբաևը, ով ստացել է ձայների 3,42 %-ը։
Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանի նախագահական ընտրությունները կդառնան երկրի իշխանության ինստիտուտների համապարփակ վերագործարկման մեկնարկային կետը։
Սեպտեմբերի 1-ին Տոկաևը երկրի ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց այս աշնանը արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին։
Սեպտեմբերին քաղաքական գործիչը ստորագրել է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը սահմանափակվում է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։