Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջնորդին՝ անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում նրա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում», - գրել է Պուտինը Ալիևին:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում ավելի կամրապնդվեն:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանը հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները