Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի խոսնակ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ: Այս մասին Պուրգինը հայտարարել է «Россия 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Կասկածելի է, որ ամեն ինչ կլուծվի մեկ օրում: Մենք հույսեր ենք կապում Ռուսաստանի և Պուտինի հետ, որոնք կկարողանան իրավիճակը հանել փակուղուց, որտեղ մենք այժմ գտնվում ենք», - նշել է Պուրգինը:

 

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որի ընթացքում առաջնորդները կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: