Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ  Նովոստին, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում:

«Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին: Հայաստան: Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Թրամփը:

 

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: