ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության գործարքի: «Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատել իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Մենք դրան կհասնենք: Մենք շատ լարված աշխատելու ենք: Արդեն անցել է երկար ժամանակ, բայց մենք կաշխատենք շատ ջանասիրաբար, և կարծում եմ, կա շատ լավ հնարավորություն»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հա նդիպման ժամանակ:
Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱՄՆ նախագահը նաև ցանկություն է հայտնել «միջնորդելու և օգնելու» խաղաղության համաձայնագրի հասնելու համար: