ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը հաջորդած ելույթի ընթացքում խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Նախագահը կրկնել է իր նախընտրական խոստումը և քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը:

 

«Մեր արտաքին քաղաքականությունը նոր ուղղության կարիք ունի: Չափազանց երկար ժամանակ մենք անպատասխանատու ներխուժումներ ենք կատարել մի երկրից մյուսը»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ «Իսլամական պետության» ոչնչացումը իր կարևորագույն նպատակներից մեկն է:

 

Լուսանկարը՝ Reuters