Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է ընկերանալ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ կկարողանայի ընկերանալ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է նա:
Թրամփը քննադատել է նախընտրական մրցավազքի իր մրցակիցներին. Բարաք Օբամային նա անվանել է «ոչ կոմպետենտ», իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին' «երկրի պատմության մեջ ամենավատ պետքարտուղար»:
Ամերիկյան հարցումները ցույց են տալիս, որ տվյալ պահին Դոնալդ Թրամփն առաջատարն է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուների շարքում: