ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Պահպանողական քաղաքական կազմակերպությունների կոնֆերանսի ժամանակ:

«Մեր դաշնակիցների հետ աշխատելով մենք այդ չարիքը կջնջենք երկրի երեսից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նա միաժամանակ շեշտել է, որ ԱՄՆ պետք է կրկին վերահսկողություն հաստատի իր սահմանների նկատմամբ, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներխուժել երկրի տարածք:

«Մենք պետք է խելացի լինենք»,- ամփոփել է Թրամփը: