Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն պայմանները, որոնց առկայությամբ հնարավոր է իրադրության կայունացման հասնել Ուկրաինայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իրադրության կայունացման կարեւորագույն պայմանը անհապաղ հրադադարն է, այսպես կոչված հակաահաբեկչական, բայց, ըստ էության, պատժիչ գործողության դադարեցումն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- հայտարարել է նա եգիպտական «Ալ Ահրամ» առաջատար թերթին տված գրավոր հարցազրույցում:
Պուտինի խոսքով՝ իրադրությունը բարդացնում են Դոնբասի վրա տնտեսական ճնշում գործադրելու Կիեւի փորձերը: «Դա փակուղի տանող ճանապարհ է՝ հղի մեծ աղետով»,- նշել է նախագահը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ ճգնաժամը «կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիներն իրենք փոխհամաձայնության չեն հասնի, քանի դեռ վերջ չի դրվի արմատականության ու ազգայնամոլության դրսեւորումներին»: Հասարակությունը պետք է համախմբվի դրակիան արժեքների եւ Ուկրաինայի իսկական շահերի շուրջ, ասել է նա:
«Դրա համար հարկավոր է, ոչ Կիեւի իշխանություններն անսան իրենց ժողովրդին, ընդհանուր լեզու գտնեն եւ համաձայնության գան երկրի բոլոր քաղաքական ուժերի ու տարածաշրջանների հետ, մշակեն պետության սահմանադրական կառուցվածքի այնպիսի բանաձեւ, որով անվտանգ ու հարմարավետ կյանք կապահովվի բոլոր քաղաքացիների համար եւ կհարգվեն մարդու իրավունքները»,- հավելել է նախագահը:
Ավելի վաղ Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «նորմանդական ձեւաչափով» հանդիպումը, որը փետրվարի 11-ին պլանավորված է Մինսկում, տեղի կունենա, եթե մինչ այդ հաջողվի համաձայնեցնել մի շարք դիրքորոշումներ: Լուկաշենկոն իր կողմից հավաստիացրել է, որ Մինսկի բանակցությունները կկազմակերպվեն «պատշաճ կերպով»:ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն պայմանները, որոնց առկայությամբ հնարավոր է իրադրության կայունացման հասնել Ուկրաինայում, տեղեկ ացնում է «Արմենպրես»-ը:
«Իրադրության կայունացման կարեւորագույն պայմանը անհապաղ հրադադարն է, այսպես կոչված հակաահաբեկչական, բայց, ըստ էության, պատժիչ գործողության դադարեցումն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- հայտարարել է նա եգիպտական «Ալ Ահրամ» առաջատար թերթին տված գրավոր հարցազրույցում:
Պուտինի խոսքով՝ իրադրությունը բարդացնում են Դոնբասի վրա տնտեսական ճնշում գործադրելու Կիեւի փորձերը: «Դա փակուղի տանող ճանապարհ է՝ հղի մեծ աղետով»,- նշել է նախագահը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ ճգնաժամը «կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիներն իրենք փոխհամաձայնության չեն հասնի, քանի դեռ վերջ չի դրվի արմատականության ու ազգայնամոլության դրսեւորումներին»: Հասարակությունը պետք է համախմբվի դրակիան արժեքների եւ Ուկրաինայի իսկական շահերի շուրջ, ասել է նա:
«Դրա համար հարկավոր է, ոչ Կիեւի իշխանություններն անսան իրենց ժողովրդին, ընդհանուր լեզու գտնեն եւ համաձայնության գան երկրի բոլոր քաղաքական ուժերի ու տարածաշրջանների հետ, մշակեն պետության սահմանադրական կառուցվածքի այնպիսի բանաձեւ, որով անվտանգ ու հարմարավետ կյանք կապահովվի բոլոր քաղաքացիների համար եւ կհարգվեն մարդու իրավունքները»,- հավելել է նախագահը:
Ավելի վաղ Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «նորմանդական ձեւաչափով» հանդիպումը, որը փետրվարի 11-ին պլանավորված է Մինսկում, տեղի կունենա, եթե մինչ այդ հաջողվի համաձայնեցնել մի շարք դիրքորոշումներ: Լուկաշենկոն իր կողմից հավաստիացրել է, որ Մինսկի բանակցությունները կկազմակերպվեն «պատշաճ կերպով»: