Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համոզված Է, որ երկրի արեւելքում իրադրության կայունացումը կախված Է ռուսական իշխանությունների գործողություններից. հենց որ Մոսկվան դադարի աջակցել անջատկաններին ու ահաբեկիչներին, իրադրությունը կբարելավվի:

 

Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 13-ին՝ ամփոփելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ «Բորիսպոլ» օդանավակայանում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Արեւելքի իրադրության կայունացման բանալին գտնվում Է ոչ թե Կիեւում, այլ Մոսկվայում: Հենց որ դադարեն աջակցել անջատականներին ու ահաբեկիչներին, իրադրությունն իսկույն կբարելավվի»,-նշել Է նա:

 

Վարչապետը նաեւ նշել Է, որ Ուկրաինան պնդում Է երկրում ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու շուրջ բանակցությունների քառակողմ ձեւաչափի (Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ) պահպանումը:

 

Բացի այդ, Յացենյուկը նշել Է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները մայիսի 25-ին արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: