WikiLeaks կայքը հաղորդել է, որ այսպես կոչված «պանամական փաստաթղթերի» հրապարակումը կազմակերպված է եղել ԱՄՆ կառավարության կողմից՝  որպես գործողություն ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, տեղեկացնում է Press TV-ն:

 

Ըստ առկա տեղեկատվության, փաստաթղթերի արտահոսոսքը ֆինանսավորվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից:

 

Կիրակի օրը, մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ ստացել են Պանամայում հիմնված Mossack Fonseca ընկերության միլիոնավոր փաստաթղթեր, որոնցում նկարագրվում էր, թե ինչպես են մեծ տերությունները օգտագործում օֆշորները՝ հարկերի վճարումից խուսափելու համար:

 

Որոշ փաստաթղթերում, իբր տեղեկատվություն էր պարունակվում այն մասին, թե ինչն է ենթադրաբար փողերի լվացման գործառնություն համարվում, որը վերահսկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի կողմից: Տվյալները հերքվել են Կրեմլի կողմից: