Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը չպետք է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի առիթ հանդիսանա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

 

«Եվ մենք չենք կարծում, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը կարող է որևէ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է նա' մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Անկարան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հայերի զանգվածային ջարդերն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է անվանել: