Գործող շարժման մասին շատերիդ բացասական կարծիքը ձեւավորող լրատվական էջի տերը բանակից ազատվելու համար փաստաթուղթ է կեղծել եւ դրա համար կարգալույծ արվել Եկեղեցու կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Խոջաբագյանը՝ անդրադառնալով 1.am լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանին:
«Սույն անձը նաեւ իր մեդիայով տարածում է զրպարտանք եկեղեցու հասցեին։
Եւ շատերդ ոգեւորված տարածում եք այդ զառանցանքները։
Եվ այդ խելքով էլ պաշտպանում Նիկոլի ազգակործան գործունեությունը։
Հղումը կդնեմ մեկնաբանությունում»:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ էր արել պատմել իր կենսագրությունը: Այս առիթով «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը գրել է.
«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։
Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։
Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները' Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»: