Երևանում այսօր ցերեկը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։Հոկտեմբերի 20-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-6մ/վ, հոկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։