Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 16-ին, 17-ին, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։